Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դրվատել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ Սերժ Սարգսյանի որակել քաղաքական դաշտի կոլապսի հիմնական դերակատար:
Ես միշտ կարծել եմ, որ Եկեղեցին, նրա բարձրաստիճան սպասավորները քաղաքակրթական, սոցիալական առաքելություն ունեն ու հենց այս դաշտում պետք է նշաձողեր սահմանեն:
Հենց Եկեղեցին կամ Սրբազաններից մեկն այս «բարձունքից» իջնում է և դիրքավորվում է ներքաղաքական կոնյուկտուրայում, ապա դառնում է քաղաքական պայքարի կողմ, որը կարող է նաև հարվածներ ստանալ:
Այդպես եղավ Բագրատ Սրբազանի պարագայում, այդպես է Միքայել Սրբազանի պարագայում:
Իմ համեստ անձը չէ, որ Սրբազաններին պետք է խորհուրդ տա, բայց քաղաքական կյանքն ունի իր օրենքները, որոնք տարածվում են նաև հոգևորականների վրա, եթե նրանք մտնում են այդ տիրույթ:
Մյուս կողմից, պատշաճ չեմ համարում այն տոնայնությունը, որով վերջին օրերին հակադարձում են Միքայել Սրբազանին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ